ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը նոյեմբերի 14-ին աճուրդի է հանել միանգամից 18 հատ EDOX ֆիրմայի ձեռքի ժամացույցներ, որոնց մեկնարկային գինը հասնում է մինչեւ 709 հազար դրամ:
Այսինքն՝ բոլորի մեկնարկային գինը միասին վերցրած կազմում է ավելի քան 10 միլիոն դրամ: Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ EDOX ժամացույցները Հայաստան ներկում եւ վաճառում է «Կազանչյան» ժամացույցների վաճառքով զբաղվող ընկերությունը, որը տեղակայված էր Երեւանի Հանրապետության հրապարակի Մարիոթ հյուրանոցում:
Հայաստանում «Կազանչյան» ընկերության հիմնադիր Րաֆֆի Կազանչյանը Armtimes.com-ի հետ զրույցում հաստատեց, որ աճուրդի դրված ժամացույցներն իր ընկերությանն են պատկանել: Րաֆֆի Կազանչյանի խոսքով՝ տարիներ շարունակ իրենց վաճառասրահը տեղակայված է եղել Մարիոթ հյուրանոցում, հյուրանոցից ընկերությանը հաշիվ են ներկայացրել, ըստ որի, խանութ սրահի հեռախոսից 3 տարի շարունակ արտերկիր զանգեր է կատարվել, որի դիմաց պարտավորություններ են առաջացել:
Րաֆֆի Կազանչյանը պարզել է, որ իսկապես իր աշխատակիցներից մեկն է տվյալ հեռախոսով արտերկիր խոսել: Այդքանով հանդերձ, նա համաձայնվել է վճարել գումարը, սակայն մաս-մաս, իսկ Մարիոթը դեմ է եղել վճարման այդ տարբերակին եւ դիմել է դատարան, որից հետո բռնագրավել են ժամացույցները եւ աճուրդի հանել: Հարցին՝ իսկ տվյալ աշխատակիցը չի՞ փորձել օգնել վճարումները կատարելու հարցում, Րաֆֆի Կազանչյանը պատասխանեց, որ աշխատակիցն ի վիճակի չի եղել այդ գումարը վճարելու:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում