▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունը առաջարկում է կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման ժամկետը երկարաձգել

Այսօր, դեկտեմբերի 2-ին կայացած ԼՂՀ կառավարության նիստում Գործադիր մարմինը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ:

Կառավարության անդամները քննարկել և հավանության են արժանացրել «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ԼՂՀ օրենքներում փոփոխություն կատարելու ԼՂՀ օրենքների նախագծերի փաթեթը:

Կառավարության կողմից հավանության արժանացած նախագծով առաջարկվում է «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ԼՂՀ օրենքներով սահմանված կենսաթոշակների չափերը հաշվարկելիս աշխատանքային և մասնագիտական ստաժում ներառվող ժամանակահատվածները հաշվառել մինչև 2018 թվականի հունվարի 1-ը՝ 2017թ. հունվարի 1-ի փոխարեն:

Առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է հանրապետությունում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման ժամկետների երկարաձգմամբ:

Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more