▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կանխողը ես պետք է լինեի, բայց չկանխեցի, հայավարի մտածեցի». ինչ է պատմում պեմզաշենցի կինը

 

Պեմզաշենում տեղի ունեցած սարսափազդու ոճիրի մասին մանրամասներ է պատմել տան հարևանուհին: Լրագրողի հետ զրույցում նա խոստովանել է, որ կեսգիշերն անց նա լսել է երեխաների մոր բարձրաձայն «վայ»-ը, հետո՝ երեխայի լացը: «Կանխողը ես պետք է լինեի, բայց չկանխեցի, հայավարի մտածեցի: ««Վայ»-ը լսեցի, բայց մտածեցի, որ դե՝ մայր է, երեխային է սաստում, մանավանդ որ հետո երեխայի լաց լսեցի: ...Համացանցում ինձ են մեղադրում, բայց ես մեղքի բաժինը չունեի, ուղղակի ակամա չկարողացա կանխեի...»:

Նա նաև ասաց, որ թեև հանցագործների երեխաներին ինքն է դասավանդում մանկապարտեզում, բայց ոճիրն իրականացնողներին «վառել է պետք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more