▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այդ նույն հեռուստատեսությունը չէ՞ր «Հարյուր տուն Արցախում» նախագիծն անում, որի արդյունքը ոչ մեկս չտեսավ...

Արման Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Զարմանո՞ւմ եք, որ հանրային անունը կրող իշխանական հեռուստատեսությամբ Արցախ բառը չեն օգտագործել:

Այդ նույն հեռուստատեսությունը չէ՞ր «Հարյուր տուն Արցախում» նախագիծն անում, որի արդյունքը ոչ մեկս չտեսավ:

Այդ նույն հեռուստատեսությունը չէ՞ր արցախցիների նկատմամբ ատելություն սերմանող հաղորդումներ և ռեպորտաժներ հեռարձակում:

Այդ նույն հեռուստատեսության լրատվականները չե՞ն, որ լռում են Արցախի ղեկավարության ադրբեջանում գերության մասին:

Ես զարմանում եմ, թե ոնց դեռ անվանումը Հայկական Առաջին հեռուստաալիքից TRT9 չի դարձել:

Վստահ եմ, որ ինչպես հիմա, այնպես էլ այդ դեպքում ներսում առարկություններ և բողոքներ չեն լինի, եթե աշխատավարձերը ժամանակին վճարվեն, թեկուզ լիրայով»:

Լուսանկարում՝ Հանրային Հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանն է

Հավելենք, որ լրագրող Արթուր Հակոբյանն էլ նույն թեմայի մասին գրել է. «Արդեն նույնիսկ հեռուստատեսությամբ են խուսափում արտասանել «Արցախ» բառը… Կամ արգելել են արտասանել, կամ էլ աշխատանքից ազատվելու մտավախություն ունեն։ Եվ այստեղ խոսքը պարզապես ստեղծագործության անվան մասին է:
Մի՞թե այսուհետ այսպիսի վախի մթնոլորտ է տիրելու, և սա՞ էր արդյոք սպասված ապագան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more