▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դու աղանդավորների քարոզները ֆեյսբուքումդ տարածիր․․․Քաղաքագետը՝ Նիկոլ Փաշինյանին

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․

«Դու աղանդավորների քարոզները ֆեյսբուքումդ տարածիր

Իհարկե չպետք է ճանաչես...Ու դա շատ լավ է... Շատ ամոթ կլիներ, եթե քո նմանի համար Գարեգին Բ֊ն լիներ կաթողիկոս...

Դու "Կյանքի խոսք" աղանդի քարոզիչ Վահե Պետրոսյանի ելույթներով ֆեյսբուքումդ կիսվիր, ՄԱԿ֊ի ամբիոնից Աստվածաշնչի աղանդավորական թարգմանությունը մեջբերիր, թող զավակներդ էլ ամենաշատը շփվեն և գովազդեն աղանդավորներին... Դու ի՞նչ գործ ունես Գարեգին Բ֊ի հետ...

Ի դեպ, Նիկո'լ Անհող, չմոռանաս, դու ժողովրդի լեգիտիմ կամքը չես արտահայտում, քանի որ քո ասածի պես 50%+1% չունես...»։

***

Ու՞մ նկատի ունեք կաթողիկոս ասելով: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը, երբ լրագրողը հետաքրքրվել է՝ Ազգային ժողովի անդրանիկ նիստին Կաթողիկոսին հրավեր լինելո՞ւ է:

Լրագրողի դիտարկմանը՝ նկատի ունի Գարեգին Բ-ին, Փաշինյանն ասել է՝ ես այդպիսի կաթողիկոս չեմ ճանաչում:

Հարցադրմանը՝ տեղյա՞կ է, թե ով է լինելու, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ոչ, տեղյակ չէ:

info@asekose.am/095519696
Հասարակություն more