▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կամ պիտի գնանք, մեկնենք այս երկրից, կամ ձգտենք հաղթանակած պատերազմի․ Բագրատ Սրբազան

Տղաների հերոսությունը մերը կդառնա այն ժամանակ, երբ մենք կարողանանք հավաքական եւ վերջնական մղել մեր ահեղ մարտը։ Այս մասին իր ելույթում նշել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Նահատակված Ալեքսի մայրն ասում էր՝ իմ տղային հերոս մի ասեք, իմ տղան պատերազմի մասնակցել է հայրենիքի համար, բայց մեր ազգը պարտվել է, ծնկի է եկել, իմ տղան ո՞նց կարող է հերոս լինել։ Ես իրեն ասել եմ, որ այդ հերոսությունն իր որդունն է, իմը չէ, հավաքականությանը չէ։ Այսօր այդ հերոսությունն Ալեքսինն է, Վաչագանինն է, Սուրենինն է եւ այդպես շարունակ։ Մերը կդառնա այն ժամանակ, երբ մենք կարողանանք հավաքական եւ վերջնական մղել մեր ահեղ մարտը, որովհետեւ մենք ապրում ենք այստեղ․ կամ պիտի գնանք կամ պիտի ձգտենք հաղթանակած պատերազմի»,- ասաց նա։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more