▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժուժուի պատճառով փաստաբանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի 11.10.2016թ. №428-Ա/ԿԳ-16210 որոշմամբ փաստաբան Գարիկ Գալիկյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ ՝ «ATV» հեռուստաընկերության եթերով հեռարձակված «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի ժամանակ հաղորդման մասնակցի հասցեին հրապարակայնորեն «…արգանդդ չորանա…» արտահայտություն կատարելու վարքագիծը ստուգելու և նշված վարքագծի՝ փաստաբանի մասնագիտության բովանդակության և հասարակական կոչման նկատմամբ հարգանքի ձևավորմանն ու ամրապնդմանը նպաստելու տեսանկյունից քննարկելու նպատակով։

 Միաժամանակ, հարկ է նշել, որ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելն ինքնին չի նշանակում, որ փաստաբանը թույլ է տվել կարգապահական խախտում և այդ հարցի վերջնական պատասխանը կարող է տրվել միայն կարգապահական վարույթի իրականացման արդյունքում՝ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի համապատասխան որոշմամբ: 

Աղբյուրը`  iravaban.net

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more