▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճիշտ քաղաքականություն է՝ պատվաստվելուց հրաժարվողը պետք է անընդհատ ՊՇՌ թեստ հանձնի․ նախարար

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Հանրային հեռուստաընկերության» եթերում կարծիք է հայտնել, թե ճիշտ է իրենց այն քաղաքականությունը, որ եթե անձը հրաժարվում է պատվաստվելուց, ուրեմն անընդհատ պետք է ՊՇՌ թեստ հանձնի, որպեսզի հավաստի լինի նրա՝ վարակված չլինելու փաստը, և մարդը աշխատանքի հաճախելիս չվարակի իր կոլեգաներին, չվարակի տրանսպորտում այլ անձանց, խանութում իր շուրջ գտնվող քաղաքացիներին։

http://asekose.am/filemanager/uploads/2021/01/week-3/anahit_avanesyan.jpg

«Մշակել ենք որոշակի փոփոխությունների փաթեթ, որն առաջիկայում կընդունվի, և հոկտեմբերի 1-ից դիտարկում ենք պատվաստված չլինելու պարագայում ժամանակ առ ժամանակ ՊՇՌ թեստ հանձնելու պարտականությունը, որովհետև սա միայն կոնկրետ անձի առողջությանը չի վերաբերում»,- նշել է Ավանեսյանը՝ հավելելով, որ փոփոխությունները վերաբերելու են բոլոր տեսակի տնտեսական գործունեությամբ զբաղվող ընկերությունների՝ հանրային սննդի օբյեկտների աշխատակիցներին, ինչպես նաև ուսհաստատություններին, պետական կառավարման մարմիններին։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more