▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժիրայր Սէֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի նամակ-հորդորը Կարո Եղնուկյանին

Այսօր Վարդաշեն» ՔԿՀ-ից Ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը հանդես են եկել միասնական նամակ-հորդորով՝ ուղղված Կարո Եղնուկյանին:

Հիշեցնենք, որ  Կարո Եղնուկյանը արդեն 13 օր է հացադուլ է հայտարարել եւ այսօր կտրուկ վատացել է նրա զգացողությունը:

Նամակում մասնավորապես ասվում է.

«Սիրելի Կարո, հացադուլը քաղբանտարկյալի համար պայքարի ծայրահեղ միջոց է:

Սակայն այս մարդատյաց և հակահայ ռեժիմի համար մարդու կյանքը և առողջությունը ոչ մի արժեք չունեն:

Միևնույն ժամանակ՝ քո հացադուլի շնորհիվ քո և մյուս քաղբանտարկյալների իրավունքների խախտումներն ավելի լայն հանրային ու միջազգային ուշադրության արժանացան:

Հորդորում ենք քեզ բավարարվել այդ արդյունքով ու խնայել առողջությունդ և ուժդ ու եռանդդ օգտագործել պայքարի նպատակին այլ ձևերով ծառայելու ուղղությամբ:

Ժիրայր Սէֆիլյան
Վարուժան Ավետիսյան

19.10.2016թ.
«Վարդաշեն» ՔԿՀ»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more