Ձմռանը վատ ինքնազգացողության պատճառը կարող է բնակարաններում ջեռուցումը լինել: Դա կապված է այն հանգամանքի հետ, որ մեր ինքնազգացողությունն էապես կախված է մեզ շրջապատող ջերմությունից: Երբ ջերմաստիճանը 25 աստիճանից բարձր է լինում, շատերի մոտ քնկոտություն է առաջանում, խանգարվում է ջերմակարգավորումը, և ֆիզիկական ակտիվությունը նվազում է:
Ընդհանրապես մարդու օրգանիզմի համար օպտիմալ ջերմաստիճանը 20-22 աստիճանն է: Եվրոպայում այս ցուցանիշներն ավելի ցածր են: Ընդունված է համարել, որ մարդն իրեն ավելի լավ է զգում 18-20 ջերմաստիճանի պայմաններում:
Ջեռուցման համակարգը մեծապես նպաստում է նաև տարատեսակ վիրուսների տարածմանը: Բժշիկների կարծիքով դրսում գրեթե անհնար է որևէ վիրուսով վարակվել, մինչդեռ տաքացվող բնակարաններում վիրուսները շատ արագ են տարածվում:
Աղբյուրը՝ Life.panorama.am