▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսկ ու՞մ պետք է ղեկավարել մի երկրում, որտեղ էլ ոչ ոք չկա. բաց նամակ Կարեն Կարապետյանին

Բաց նամակ ՀՀ վարչապետին 

Մեծարգո պրն. Կարապետյան, նախ սկսեմ նրանից, որ ես մեր երկրի անկախացման, ղարաբաղյան շարժման ակունքներում կանգնած քաղաքացի եմ: Չլինելով պատահական մարդ քաղաքական դաշտում՝ փայլուն գիտեմ մեր երկրի արատավոր երևույթները: Հետևելով Ձեր գործունեությանը որպես Երևանի քաղաքապետ՝ Ձեր նշանակումը վարչապետի պաշտոնում հույսեր է արթնացնում: Սակայն, ինչպես շատերի, այնպես էլ ինձ մոտ վստահություն չկա, որ ինչ-որ բան կստացվի: Թե ինչպիսի անդունդի առջև է մեր երկիրը՝ բոլորս գիտենք, դա այլևս չեն կարողանում ժխտել նույնիսկ բարձրագույն իշխանությունը, ԱԺ-ն, անգամ իշխող կուսակցությունը: 

Ես չէի ցանկանա, որ Ձեր ներկայացրած ծրագիրը դառնա գորբաչովյան «պերեստռոյկա»-ի նման գործընթաց, երբ հին, լճացած, հղփացած, կոռումպացված կադրերով փորձում էին փրկել միությունը տնտեսական քայքայումից և փլուզումից: Հաշվի առեք, որ Դուք պետք է պայքարեք ոչ միայն «մանր գողերի», այլև նրանց դեմ, ովքեր զբաղեցնում են բարձր պետական պաշտոններ և անկախության 25 տարիներին աշխատելով միայն պետական կառավարման համակարգում՝ դարձել են դոլարային միլիոնատերեր. նրանցից շատերը Ձեզ իսկ առաջադրաց կուսակցության «կարկառուն» ներկայացուցիչներ են:

Պետք է պայքարել տնտեսությունը սեփական բիզնես դարձրած օլիգառխների դեմ, որոնցից շատերի հետ Դուք ունեք անձնական շփումներ. արդյոք ցանկանում և կարող եք շարժվել սինգապուրյան հայտնի վարչապետ Լի Կուան Յուի սկզբունքներով և սկսեք բարեփոխումները Ձեր շրջապատից: Վերոնշյալ խնդիրները զուգահեռվելով իշխանության հանդեպ անվստահության հետ՝ դարձել են արտագաղթի պատճառ, որի սկիզբը արդեն ավարտին է մոտենում՝ ձևավորելով արտագաղթի նոր ալիք: Ւսկ ու՞մ պետք է ղեկավարել մի երկրում, որտեղ էլ ոչ ոք չկա: Ինչպես աղջիկս ասաց. «Ես չեմ ուզում ունենալ ավելի քիչ վատ վարչապետ, քան նախորդը»:

Կարեն Գրիգորյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more