«Այս երկու նախադասությունը բավարար է պատկերացնելու համար, թե ինչ է իրենից ներկայացնում Հայաստանը։ «Օպերատիվ հետախուզության և Ներքին անվտանգության վարչություններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձինք փորձում են խոչընդոտել բանանի ներկրման գործընթացը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, օրենքի շրջանակում տնտեսվարողը ստացել է աջակցություն և հաջողությամբ իրականացրել ներկրումը»։ Սա Պետական եկամուտների կոմիտեի երեկվա հաղորդագրությունից մի հատված է։ Դե պատկերացրեք՝ ինչ կարող էր կատարվել այդ մի մեքենա բանան ներկրողի հետ, ինչից է նա, նրա ընտանիքը փրկվել։ Հաստատ նա միանգամից պետք է գնա մի գառ մատաղ անի։ ՊԵԿ-ը «հպարտությամբ» հաղորդում է, որ հաջողվել է էդ մեքենան բարեհաջող տեղ հասցնել։ Իսկ ինչու՞ հաղորդագրության մեջ չենք նշել, որ այդ «անհայտ» անձինք գեներալ Միհրան Պողոսյանի տղերքն են եղել։ Էդ ի՞նչ վախ կա ձեր մեջ նստած, եւ այդ վախով դուք ի՞նչ կարող եք փոխել»։
Իսկ ինչու հաղորդագրության մեջ չենք նշել, որ այդ «անհայտ» անձինք գեներալ Միհրան Պողոսյանի տղերքն են եղել
«Հետաքննող լրագրողներ»-ի «Հետք» առցանց լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more