▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս սովորել ուրախանալ կյանքով. 10 կարևոր քայլ

Blognews.am-ը գրում է.

Երբեմն մեզ թվում է, թե բարդ իրավիճակներում լավատեսություն ու սթափություն ցուցաբերելը տարօրինակ է: Այնինչ հենց կյանքով ուրախանալու կարողությունն է մեզ դարձնում ինքնավստահ ու հավասարակշռված: Եթե դու կարողանաս յուրաքանչյուր օրվա մեջ գտնել պոզիտիվի քո բաժինը, դժվարություններն էլ հեշտ կհաղթահարես:

 

Թախծելու և հիասթափվելու առիթները սովորաբար իրենք են մեզ գտնում, իսկ ահա ուրախանալու համար առիթները մենք ինքներս պիտի ստեղծենք մեզ համար:  Իսկ ահա բոլոր նրանց համար, ովքեր այդպիսին չեն, մենք կբացահայտնեք ամենօրյա ուրախության մի քանի առիթ: Հավատա՛, առօրյա կյանքը մեզ տալիս է այդ առիթները. մնում է նկատել դրանք:

Եղանակմեր երկրի կլիման այնպիսին է, որ իդեալական եղանակ լինում է տարվա մեջ ընդամենը մի քանի ամիս: Ու շատ հաճախ մենք բողոքում ենք, որ ամռանը շոգ է, աշնանը անձրև է, իսկ ձմռանն էլ՝ ձյունառատ: Իսկ մտածե՞լ ես, որ խնդիրը ոչ թե եղանակի, այլ քո՝ նրա հանդեպ ունեցած վերաբերմունքի մեջ է: Չսիրել եղանակը, որն այդ պահին քո պատուհանից այն կողմ է, նշանակում է չսիրել օրը, որը սկսվել է… Իսկ դա արդեն առիթ է, որ այն անցնի անիմաստ, դատարկ, անշուք ու ձանձրալի:

Ուտելիքտարատեսակ դիետաները, ուտելու ընթացքում կիլոգրամների մասին մտածելը ամբողջությամբ սպանում է քո՝ ուտելուց հաճույք ստանալու հնարավորությունը: Ուտելու ընթացքում մտածիր միայն տվյալ համեղությունը վայելելու մասին, ըմբոշխնիր այն սիրով ու տոն դարձրու պահը և ոչ թե ծանրաբեռնիր ուղեղդ անդուր մտքերով:

Բույրեր. որոշ բույրեր մեզ մանկություն են տեղափոխում, մյուսները՝ պատանեկության անհոգ օրեր, երրորդները՝ տոների ուրախությունը: Սովորություն դարձրու շնչել հաճելի բույրերը: Օրինակ՝ մանդարինը ուտելուց առաջ շնչիր նրա բույրը, սուրճը ըմպելուց առաջ վայելիր նրա տաք ու բուրումնավետ գոլորշին: Եթե զգում ես, որ տրամադրությունդ այն չէ, ցանիր քո վրա այն օծանելիքը, որը կրում էիր այն պահին, երբ քեզ երջանիկ էիր զգում:

Ձայներ. դա կարող է լինել սիրելի երաժշտությունը, բնության ձայները կամ լռությունը: Մանկական ծիծաղը, սիրելի մարդու ձայնը, գրքի թերթերի շրշյունը լավագույն լիցքաթափող ձայներն են:

Ընթերցանություն և կինո. սերիալների սիրահարները լավ գիտեն, որ այդ ֆիլմերը կարող են լցնել ամբողջ օրդ այնպես, որ անգամ չնկատես՝ ինչպես առավոտը երեկո դարձավ: Ու առհասարակ, ֆիլմերի ու գրքերի շնորհիվ մենք կարողանում ենք կտրվել մեր ձանձրալի իրականությունից և ապրել մեր հերոսների կյանքով:

Реклама 29

Քուն. սովորաբար կուշտ քնելու համար մենք ստիպված ենք լինում սպասել մի ողջ շաբաթ ու անել դա հանգստյան օրերին: Սակայն օրվա մեջ 20-30 րոպե քնելը այն պահերին, երբ դու իսկապես հոգնած ու անուժ ես, անասելի հաճույք է, որը ոչնչով չի կարող փախարինվել:

 

Լավ հիշողություններ. ամեն մարդ էլ ունի լավ հիշողություններ: Դժվար պահին մտաբերիր դրանք ու հիշիր, որ մեզ հետ կատարված յուրաքանչյուր լավ բան կարող է կրկնվել ապագայում:

Նոր բացահայտումների հաճույքը. կյանքի տարբեր փուլերում նորը բացահայտելու ցանկությունը տարբեր կերպ է դրսևորվում: Օրինակ՝ օտար լեզուներ սովորելը միշտ չէ, որ պետք է անել նրա համար, որ ուղղակի պետք է: Ցանկության դեպքում այն կարող է դառնալ հրաշալի հոբբի, որն էլ հետագայում քեզ լավագույն աշխատանք գտնելու հեռանկարներ կտա:

Լիցքաթափվել կարողանալու տաղանդը. այն է՝ թույլ տալ քեզ ոչնչի, ոչ մի հոգսի ու հարցի մասին չմտածելու շռայլությունը: Մի՛ վերցրու քո ուսերին ամենքի ու ամեն ինչի մասին մտածելու բեռը: Կարողացիր կտրվել ամեն ինչից ու ապրել այստեղ և հիմա:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more