Կարդում եմ իշխանամետ, իշխանամոլ, կուսակցական ֆեյսբուքյան ընկերներիս գրառումները ու արդեն ոչնչից չեմ զարմանում: Այն ինչ կատարվեց երեկ առավոտյան նրանց համար ընդամենը բնական ժողովրդավարական գործընթաց է, իշխանությունների համաչափ պատասխան, ոստիկանության բնական ֆունկցիա, ակտիվիստների կողմից ոստիկանության հրահրում:
Ինչո՞ւ եք ամեն ինչ արդարացնում, եթե ինքներդ ձեր ասածներին արդեն չեք հավատում: Դուք, որ ինքներդ ձեզ համարում եք պետականամետ, հայրենասեր ու ազգասեր, ինչպե՞ս կարող եք օրինաչափ համարել ձեր հայրենակիցների նկատմամբ կիրառվող բռնությունը, արդարացնել ոստիկանական համազգեստ չունեցող ոստիկանանմանների ապօրինի գործողությունները ու ձեր ընկերների ու ծանոթների բանտարկություններն ու ծեծը:
Մի քիչ էլ մտածեք վաղվա օրվա մասին, երբ ձեր կուսակցություններն ու քաղաքական կուռքերն այլևս ասպարեզում չեն լինելու, իսկ դուք ունենալու եք ձեր անձի ու մասնագիտական որակների նկատմամբ վստահության մեծ խնդիր: