▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս է «Արսեն» ՍՊԸ-ն առանց փաստաթղթերի ձևակերպման սրահն օգտագործում ու խանգարում բնակիչներին

Դիմում-բողոք  եմ ստացել Երևանի Տիգրան Մեծ պողոտայի թ.76 շենքի հ.22 բնակարանի բնակիչ Մարիամ Սարգսյանից այն մասին, որ  շենքի  N43 տարածքի   սեփականատեր «Արսեն»  ՍՊ  ընկերության կողմից, առանց իրավական և քաղաքաշինական փաստաթղթերի ձևակերպման, հարկի բարձրության սահմաններում 52.1 քառակուսի մետր կիսահարկ ինքնակամ շինություն է  կառուցել և տարածքը օգտագործում  է՝ որպես սպորտ-առողջարարական պարապմունքների սրահ, որտեղից եկող աղմուկը խանգարում է քաղաքացու անդորրը:

Այսօր նամակով դիմեցի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով  պարզաբանել, թե նշված ինքնակամ շինությունը, առանց փաստաթղթերի ձևակերպման, ծառայելով որպես սպորտ-առողջարարական պարապմունքների սրահ՝ արդյոք համապատասխանում է տվյալ  շենքի, շինության նպատակային օգտագործմանը: Սեփականատերն ունի՞ արդյոք այդ սրահում սպորտ-առողջարարական պարապմունքներ  անցկացնելու թույլտվություն:

Կից ներկայացրել եմ բնակչին ուղղված՝ ՀՀ  քաղաքաշինական  պետական գլխավոր տեսուչի և Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի նամակների պատճենները: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Բարև Երևան»

խմբակցության անդամ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more