Asekose.am-ի տեղեկություններով, ՀՀ վարչապետի կողմից Հանրապետական կուսակցությանն անդամագրվելու դիմումի ուշացումը կապված է առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ ցուցակում առկա որոշ դեմքերի հետ, որոնք Կարեն Կարապետյանի սրտով չեն:
Հատկանշական է, որ բարչապետից մերժվածների թվում են նախկին պաշտոնյաններն ու ՀՀԿ-ի նախկին դեմքերը, որոնք, փաստացի ապահովել են իշխող կուսակության ձայներն իրենց թաղերում ու քաղաքներում:
Բացի այդ, ըստ ասեկոսեների, Կարեն Կարապետյանը փորձում է ՀՀԿ նախընտրական ցուցակը ոչ միայն թարմացնել ու երիտասարդացնել, այլ նաև համալրել սեփական կադրերով ու յուրայիններով՝ այդ թվում իր փեսայով՝ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանով:
Ամեն դեպքում՝ ինչպես ՀՀԿ-ի ցուցակում սեփական թեկնածուներին գոնե մոտավոր հստակեցնելու, այնպես էլ ՀՀԿ-ին անդամագրվելում դիմումը գրելու ժամանակը սպառվում է. նոյեմբերի 26-ին կայանալում է ՀՀԿ համագումարը, որը, ըստ իշխանությունից ստացված ազդակների, շրջադարձային է լինելու:
Հեղինակ՝
Ատոմ Գրիգորյան