▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու է Տեր-Պետրոսյանը համոզված, որ Հայաստանին մոտ ժամանակներս տնտեսական աղետ՝ դեֆոլթ է սպասվում

«Ես երեկվանից անհամբեր սպասում եմ, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը մասնագիտական հիմնավորում ներկայացնի, թե ինչու է Լ. Տեր-Պետրոսյանը համոզված, որ Հայաստանին մոտ ժամանակներս տնտեսական աղետ՝ դեֆոլթ է սպասվում։
Գիտեք ինչ, եթե նման հայտարարություն աներ մեզնից որևէ մեկը՝ լրագրող, տնտեսական մեկնաբան, փորձագետ կամ քաղաքական գործիչ, դա այլ կլիներ։
Իսկ երբ նման բան հայտարարում է Լևոն Տեր-Պետրոսյանի կալիբրի գործիչը, Հայաստանի Հանրապետության նախկին նախագահը, ապա դա կարող է լրջորեն ազդել սպասումների վրա՝ բացասական իմաստով։ 
Օրինակ, ո՞ր մի ներդրողը կհամարձակվի գումար ներդնել մի երկրում, որին դեֆոլթ է սպասվում։
Ես ամենևին չեմ ասում, պետք է խնդիրների մասին չխոսել։ Բայց պետք է ասածը հիմնավորել։ Կարծում եմ՝ ՀՀ ցանկացած քաղաքացի իրավունք ունի նման բան պահանջել»,-գրել է լրագրող Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more