Գեղարքունիքի մարզում 29-ամյա Հայկ Հակոբյանի սպանությունն անհեթեթ կենցաղային բնույթի վիճաբանության հետևանք է եղել:
«Փաստինֆո»-ին դեպքի վերաբերյալ նոր տեղեկություններ է հայտնի դարձել: Սպանված Հայկ Հակոբյանի և կասկածյալի միջև վիճաբանություն է եղել ավտոմեքենա վարելու հարցի շուրջ, այս թեմայով երիտասարդները վիճաբանել են մի քանի անգամ:
Դեպքի օրը՝ հունվարի 7-ին, Հակոբյանի սպանությանը նախորդել է կրկին այդ թեմայի շուրջ նրանց վիճաբանությունը. երկու երիտասարդներն էլ եղել են մեքենաներով:
Թե որքան է վիճաբանությունը թեժացել, որ հանգուցալուծվել է կրակոցներով, այդ մասին քննության ընթացքում հայտնի կդառնա, սակայն Հայկ Հակոբյանի վրա 7 կրակոց է արձակվել, մասնավորապես՝ գլխի և պարանոցի հատվածում:
Հիշեցնենք, որ սպանվածը Գեղարքունիքի փոխմարզպետի որդին է. ամուսնացած էր և ուներ 2 մանկահասակ երեխա: