▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ խախտում է թույլ տվել Վարդան Այվազյանը. ՃՈ-ն պատգամավորից կես միլիոն է պահանջում. armlur.am

armlur.am-ը գրում է. Կես միլիոն դրամանոց դատական հայց է ներկայացվել Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանի դեմ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2015 թվականի սեպտեմբերի 23-ին ճանապարհային ոստիկանությունը դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանից գանձել 500 հազար դրամ: Պարզվում է, որ ՀՀ ոստիկանությունը, դիմելով դատարան եւ գումար պահանջելով պատգամավորից, հիմք է ունեցել 2014 թվականի նոյեմբերի 27-ի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումը: Ըստ ամենայնի, պատգամավորը երթեւեկության կանոնները խախտել է եւ չի վճարել տուգանքը: Սակայն ճանապարհային ոստիկանության տուգանքը պատգամավորը սահմանված ժամկետում չի բողոքարկել, եւ ՃՈ-ն էլ դիմելով դատարան՝ փորձել է դատարանի միջոցով գումարը գանձել պատգամավորից:

Պարզվում է` գործը նախագահող դատավոր Հրաչ Այվազյանը, ուսումնասիրելով ՃՈ հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերը, պարզել է, որ ՃՈ որոշման մասին Վարդան Այվազյանը չի տեղեկացվել, քանի որ «Հայփոստ» ՓԲԸ-ն հետ է վերադարձրել որոշումը տվյալ հասցեում հասցեատիրոջ չբնակվելու պատճառով: Ուստի դատարանը՝ գտնելով, որ ներկայացված ապացույցներով չի հիմնավորվում վարչական ակտի անբողոքարկելի դարձած լինելու հանգամանքը, ինչը կարեւոր պայման է գումարի բռնագանձման պահանջով դատարան դիմելու համար, որոշում է կայացրել Վարդան Այվազյանից հօգուտ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 500.000 դրամ բռնագանձելու պահանջի մասին հայցադիմումը վերադարձնել:

 

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more