Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Ընկերնե’ր,
Մոտ երկու ամիս առաջ "Բուգատտի" գերմանական հագուստի և կոշիկի խանութ-սրահից (ՀՀ, Երևան, Մարշալ Բաղրամյան 58) 50 % զեղչով գնեցի այս գոտին: Զեղչված գոտու համար վճարեցի 19.000 ՀՀ դրամ: Գնելիս ինձ հավաստիացրեցին, որ այն կաշվից է: Մեկ ամիս էլ չանցած` գոտին այս տեքսն ընդունեց: Օրեր առաջ գնացի խանութ-սրահ, ցույց տվեցի աշխատակցուհուն, նա էլ նույն պահին տարավ և ցույց տվեց տնօրենին, ապա վերադարձավ և ասաց, որ տնօրենն ինձ ոչնչով չի կարող օգնել: Իրականում, ես օգնության կարիք չունեմ, պարզապես ինձ համար վիրավորական է խաբված լինելը: Անշուշտ, քաղաքակիրթ Եվրոպայում (որտեղ արտադրվում է "Բուգատտի"-ն) այսպես չէին վարվի:
Առհասարակ, ես կյանքում կիրառում եմ հայտնի ասույթը` "Ես այնքան հարուստ չեմ, որ էժան ապրանք գնեմ": Ես կշարունակեմ այն կիրառել իմ կյանքում` արդեն առանց "Բուգատտի" երևանյան խանութ-սրահ այցելելու:

Asekose.am-ը պատրաստ է նաև հարթակ տրամադրել հակառակ կողմին: