Արդեն հայտնել էինք, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել: Այգեստան թաղամասում հայտնաբերվել է 45-ամյա Մարինե Հովհաննիսյանը՝ կախված վիճակում, իսկ կողքին՝ մահճակալի վրա, երկու երեխաների դի:
Armlur.am-ը զրուցել է Լոռու մարզի Սարալանջ համայնքի ղեկավար Արթուր Սարոյանի հետմ ով զրույցում հայտնել է, որ Մարինե Հովհաննիսյանն աշխատել է Սարալանջի միջնակարգ դպրոցում, որպես քիմիայի ուսուցչուհի: «Հեռվից մի անգամ տեսել եմ, չեմ ճանաչում»: Կայքը զրուցել է նաև Սարալանջի միջնակարգ դպրոցի տնօրեն Ասոյանի հետ: Վերջինս ասել է, որ այս պահին շոկի մեջ են գտնվում. «Ինքը շատ կիրթ, շատ խելացի անձնավորություն է եղել: Չգիտեմ: Ընդունվել է, որպես ուսուցիչ մրցույթով օգոստոսի 23-ին: Ունի երկու երեխա: Ես գիտեմ, որ ամուսնալուծված էր»: