▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ է իրականում ասել վարչապետի օգնականը

 

 

Օրեր առաջ վարչապետի օգնական Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր ԱՆ ԴԱՀԿ ծառայության գործունեության մասին, երբ անհրաժեշտ է կատարել դատական ակտը և երեխային պետք է հանձնել այն անձին, ով դատական ակտով ընտրվել է որպես խնամող: Վարչապետի օգնականը նշում է, որ ահազանգ է եղել երկու դեպքի մասին, երբ դատական ակտը չի կատարվել, սակայն այդ դեպքերում խնդիրը լուծվել է իր միջամտությամբ: Սակայն Արամ Վարդևանյանի խոսքը աղավաղվել էր, ներկայացվել ընտանեկան բռնությանը վերաբերող օրինագծի ոչ ճիշտ մեկնաբանման լույսի ներքո: Ներկայացնում ենք Արամ Վարդևանյանի ամբողջական խոսքը՝ տեսանյութով: Նշենք նաև, որ Վարչապետի օգնականի խոսքի հիմքում եղել է գործող օրենսդրությունը և որևէ անդրադարձ չի արվել մշակվող օրինագծին: Արամ Վարդևանյանը  իպաշտոնե որևէ առնչություն չունի մշակման փուլում գտնվող ընտանեկան բռնությանը վերաբերող օրինագծի հետ:

Աղբյուրը՝Iravaban.net

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more