▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչ ասեմ, թող մնա պետության խղճին». Պավլիկ Մանուկյանի զինվորական թոշակը դադարեցրել են վճարել

Aysor.am-ը գրում է. «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի երկրորդ կարգի հաշմանդամության զինվորական թոշակը, որը նա ստանում է Արցախից, դադարեցրել են վճարել:

«Բերձորի դեպքերից հետո Պավլիկ Մանուկյանն, այսպես ասած, անցանկալի անձ էր համարվում: Նա լիազորագիր էր թողել ու նրա նպաստը ստանում էին մինչև վերջերս: Հետո Արցախից հայտնել են, որ Պավլիկ Մանուկյանը պետք է անձամբ ներկայանա և ստորագրի, որպեսզի տեղեկանան, որ դա նույն անձն է և նպաստը վճարեն, բայց մենք տեղեկացրել ենք, որ Պավլիկ Մանուկյանը գտնվում է ՔԿՀ-ում, կալանքի տակ է և չի կարող ներկայանալ նպաստը ստանալու», - կայքի հետ զրույցում ասաց Պավլիկ Մանուկյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը:

Փաստաբանը փոխանցեց, որ այս թեմայով խոսել է Արցախի զինկոմի հետ, որը պատասխանել է, թե կարգը սահմանել է ԼՂՀ կառավարությունը, իրենք որևէ բան չեն կարող անել:

«100 հազար դրամի չափով թոշակը Պավլիկ Մանուկյանի միակ դրամական միջոցն է, որով ընտանիքը ապրում է», - նշեց Հ. Բաղդասարյանը:

Փաստաբանը նշեց, որ Պավլիկ Մանուկյանը տեղյակ է դեպքի մասին:

«Երբ տեղեկացավ դեպքի մասին, ասաց՝ «ինչ ասեմ, թող մնա պետության խղճին»», - ասաց Հարություն Բաղդասարյանը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more