▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իմ ականջին տարբեր բաներ են գալիս, հասնում». Երևանի քաղաքապետ

 

Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ «իր ականջին տարբեր բաներ են գալիս, հասնում»: «Որ ես զբաղված եմ, փաստաթղթեր չեմ ստորագրում՝ սկսած ավարտական ակտից, շինթույլտվությունից. էդ ամենը սուտ է: Ավարտական ակտերը նույնիսկ ես եմ հիշեցնում՝ ինչի՞ չեք բերել: Ինչ վերաբերում է շինթույլտվություններին, շաբաթը երեք օր ես փոստ եմ նայում... Պետք չէ իմ անունը շահարկել ստեղ-ընդեղ: Եթե խնդիր կա, քաղաքացուն ասեք՝ մի քանի օր ուշ կպատասխանենք»,- նշեց Սարգսյանը և ընդգծեց. «Մի՛ արեք նենց, որ սկսեմ զբաղվել անուններով ու պարզել՝ ով է ասել, որ ավարտական ակտերը չեմ ստորագրում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more