armtimes.com-ը գրում է.Մեր տեղեկություններով, Մոսկվայում 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի դեմ 18 քաղաքացիական հայց է ներկայացվել (գործով կա 18 տուժող)։ Քաղհայցը ներկայացրել են ավտովթարից տուժածների ներկայացուցիչները։ Մեզ հայտնի դարձավ, որ այդ հայցերը ներկայացվել են այն բանից հետո, երբ Գյումրիում սպանված Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները ընդդեմ Ռուսաստանի Դաշնության հայց են ներկայացրել դատարան։ Մինչ այդ, 2 տարվա ընթացքում, Հրաչյա Հարությունյանի դեմ հայց չէր ներկայացվել։ Հիշեցնենք, որ ողբերգական ավտովթարը տեղի է ունեցել 2013 թ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում