««Ելք» շարժումը մեծ թափով սկսել է ծավալվել Հայաստանում։ Երիտասարդների մեծ մասը հենց այս շարժման մեջ է տեսնում փոփոխության հնարավորությունը երկրում։ «Ելքի» ծավալմանը յուրօրինակ ձևով իրար հետևից միանում են նաև իշխանական շատ հայտնի քաղաքական դեմքեր. նրանք «Ելք» ֆլեշմոբի շրջանակներում իրար հետևից ելնում են իշխանության շարքերից»,-հումորային նման գրառում է կատարել ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:
Հիշեցնենք, որ նախկին վարչապետ, Հանրապետական կուսակցության դեմքերից մեկը հանդիսացող Հովիկ Աբրահամյանն հրաժարվել է հարազատ կուսակցությունից և , ըստ ասեկոսեների, տեղ է զբաղեցնելու Ծառուկյան դաշինքում ։