«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակում ընդգրկվելու են մարդիկ, ովքեր ազատական գաղափարախոսության ու ժողովրդավարության կողմնակից են և տարիների ընթացքում ցույց են տվել, որ պահելու են իրենց սկզբունքները»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Այվազյանը՝ հավելելով.
«Մենք գալու ենք ասելու, որ չենք ցանկանում լինել տնտեսական ինքնասպանության ուղին բռնած քաղաքական ուժը, փորձելու ենք փոխել իրավիճակը, դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից, դառնալ Եվրամիության անդամ»:
Վերը նշված գաղափարի հետ համակարծիք չէր «Հայկական վերածնունդ» կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը, ում կարծիքով պետք է բալանսավորել ու ունենալ թիմ, որը կկարողանա աշխատել և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի հետ:
ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանն էլ խոսեց Հովիկ Աբրահամյանի՝ կուսակցությունից դուրս գալու մասին՝ նշելով, որ այս որոշումը իրենց համար և սպասելի էր, և՛ ոչ.
«Ունենք այն, ինչ ունենք: Պետք է ընդունենք, որ յուրաքանչյուր քաղաքական գործիչ, յուրաքանչյուր անձ ազատ է իր քաղաքական գործունեությունը վարելու, շարունակելու հարցում: Պարոն Աբրահամյանն ինքն է որոշել, դա իր իրավունքն է: Նրա հեռանալը չի խարխլի կուսակցության հիմքերը, ուղղակի պետք է կուռ, արդյունավետ գործունեություն ծավալել»,-ընդգծեց պատգամավորը:
Հիշեցնենք, որ 2017թ. ապրիլի 2-ին Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ:
Անի Կարապետյան