Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Դեռ չեմ սխալվել, այս անգամ էլ չեմ սխալվի: Զգուշացում: Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մոտ օրերս կստեղծի կուսակցություն կամ խմբակցություն՝ մարզում իր համախոհներին մեկուսացնելու և ներքաղաքական նոր ձևավորվող ընդիմադիրներին մերձեցնելու նպատակով, նոր պառլամենտում իր թիմն ունենալու ցանկությամբ: Սուրեն Խաչատրյանը ստիպված է այդ քայլին գնալ մի քանի պատճառներով: Առաջին՝ ապացուցելու, որ նոր մարզպետը՝ Վ. Հակոբյանը, իզորու չէ կառավարել Սյունիքը և այն դարձնել նոր կառավարության հավատարիմ /Սուրիկ Խաչատրյանը այդպես վարվեց նաև նախկին Վահե Հակոբյանի նկատմամբ: Ուղղակի չթողեց աշխատի երիտասարդը/: Նոր մարզպետը պետք է դաս ունենա նախկին դեպքերը, երբ Վահե Մաքսիմիչը թույլ տվեց, որ իր կառավարման օղակներից ստորագրություններ հավաքեցին և ուղարկեցին Հովիկ Աբրահամյանին որպես «շահաթուղթ»: Երկրորդ՝ նրա՝ քաղաքական դաշտից մեկուսանալը նշանակում է հենց իր դատավճռի կայացում. վերջիվերջո նրան ու նրա հարազատներին կկանգնեցնեն պատասխանատվության առջև՝ նախկինում թույլ տված բազում հանցագործությունների համար: Պետք է նշել, որ նա չի կարող փախուստի դիմել բազմաթիվ պատճառներով: Երրորդ՝ մեծ վտանգ է սպառնում Ս. Խաչատրյանի կուտակած կապիտալին: Մի մասով այդ կապիտալը այսօր հասցրել է վաճառել, բայց դեռ Սյունիքի կարևոր օբյեկտները մնում են իր և իր ընտանիքի տնօրինության կամ սեփականության ներքո: Չորրորդ, որ ամենակարևորն է, չի կարող հանդուրժել իր անփառունակ վախճանը: 20 տարի «արժանապատիվ» Սյունիքում «ներդրում» ունեցած վաղեմի «ցարի» համար նման ավարտ անսպասելի էր: Առանց շնորհակալության, առանց պարգևների ու մեդալների ցտեսություն ասել «թաԳավորին, գեներալին, Սյունիքի Քրիստոսին» անհանդուրժելի է բարձր ինտելեկտ չունեցող անձանց համար: Մեր քաղաքական դաշտում պաշտոնից բարեկրթորեն հրաժարվելը դեռ չի ձևավորվել: Նրա պարագայում ոչ միայն հնարավոր չէ հանգիստ հրաժարվել իր մենիշխանությունից, այլև կարող է լինել հակառակը՝ բռնության միջոցով դիրքերի վերականգնում: Պետք է զգույշ լինել, քանի որ Սյունիքի երկրապահ կամավորական խմբակցությունները առայժմ նրա հսկողության տակ են: Նրա հսկողության տակ են նաև այն բոլոր պաշտոնները և պաշտոնավորները, որոնց ինքն անձամբ է նշանակել: Շատերը դեռ վախի զգացումից չեն կարող երես թեքել, մի մասն էլ հավատում է, որ Ս. Խաչատրյանը դեռ անպարտելի է: Այդ պատճառով ակամայից կարող են ընդգրկվել նրա նախաձեռնած վտանգավոր «խաղերի» մեջ: Սուրիկ Խաչատրյանը նման փորձ ունի: Դեռևս Վ. Մանուկյանի վարչապետության օրոք նա զինված մարդկանց հետ գրավել էր Գորիսի քաղաքապետարանը: Ոչինչ բացառել պետք չէ, դա կարող է լինել նաև հանրապետության տարբեր մասերում: Ավելորդ զգոնությունը չի խանգարի պետական մարմիններին:
Չպետք է մոռանալ, որ Սուրիկ Խաչատրյանը սյունեցիների անունից ժամանակին միացավ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի պահանջին ու արագորեն շրջանցելով ՀՀՇ-ականների շահերը՝ անցավ նոր կառավարության կողմը: Այս դեպքում էլ այդպես կլինի, միայն մի բայց կա. նա այժմ պաշտոն չունի և չի էլ ունենա, ուտի բացառվում է անցնել նոր կառավարության կողմը: Կառավարության և արդեն նույնիսկ ՀՀԿ-ի շրջանակներում նրան անվանում են ամենաանցանկալի, ինչպես և պետության անունը ժողովրդի աչքին սևացնող ամենից ցցուն դեմքը: Իհարկե, Կ. Կարապետյանը այդ հարցը լուծեց Ս. Սարգսյանի թողտվությամբ՝ հոգուտ իր և նոր կառավարության վարկանիշի բարձրացմանը:
Նոր մարզպետ Վահե Հակոբյանին բավականին դժվար ճանապարհ է սպասվում: Նա պետք է ընտրի այնպիսի թիմ, որ լինի Սուրիկ Խաչատրյանի հակառակ թևը, այլապես տանուլ կտա, քանի որ Սուրիկ Խաչատրյանի բջիջները ուղղակի կտապալեն նրա հեղինակությունն ու մարզպետությունը:
Ուղղակի դիմում եմ մեր ժողովրդին: Նույն սխալը չկրկնել, այլ խոստումներով չտարվել: Հույս ունեմ, որ հեղաշրջման փորձ չի լինի և դա չի էլ սկսի Սյունիքից:
Հեղինակ՝ Վասակ Սյունի