▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերքում են, որ բանանի երկրորդ ներկրողը Սամվել Ալեքսանյանի ընկերությունն է

168.am-ը գրում է. Մամուլում այսօր տեղեկատվություն էր հայտնվել, ըստ որի՝ հանրապետություն բանանի երկրորդ ներկրողը, որի անունը համառորեն չհրապարակեց ՊԵԿ-ը, ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ալեքս Գրիգ» ընկերության սեփականատեր Սամվել Ալեքսանյանն է: Ըստ հրապարակման՝ վերջինս իրեն պատկանող առևտրային ցանցերում սկսել է վաճառել հենց իր ներմուծած բանանը, թեպետ կան արդեն նաև երկրորդ և երրորդ ներկրողները

Լուրերի իսկությունը ճշտելու նպատակով մենք դիմեցինք ՊԵԿ, որտեղից կտրականապես հերքեցին տեղեկատվությունը:

Փորձեցինք նաև Սամվել Ալեքսանյանից ճշտել` սկսել է արդյոք գործունեություն նաև բանանի ներկրման ոլորտում, թե ոչ: Վերջինիս գրասենյակից ևս հերքեցին այս տեղեկությունը։ Միաժամանակ հայտնեցին, որ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում վաճառքի համար բանան են վերցնում ինչպես հայտնի ներկրողից, այնպես էլ դաշտում նոր հայտնված այլ ներկրողներից:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more