▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի են Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի զոհերից երկուսի անունները

Հոկտեմբերի 14-ին ՌԴ տարածքում` Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհին ավտոբուսի և բեռնատար մեքենայի բախման հետևանքով զոհվել է 5 մարդ:

ՀՀ ԱԻ նախարարությունը ճշտել է նրանցից երկուսի անունը` 1970թ. ծնված Արևիկ Հունանյան և 1954 թ. ծնված Յուրա Պողոսյան: ՀՀ ԱԻ նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին:

Միաժամանակ` տեղեկացնում ենք, որ վթարված ավտոբուսի 15 ուղևոր ժամանակավորապես տեղափոխվել են Բեսլան քաղաքի մշակույթի կենտրոն: Ժամը 10.05-ին ՌԴ ԱԻՆ Հյուսիային Օսեթիայի ՃԿԿ ՕՀ օգնականը տեղեկացրեց, որ Վլադիկավկազ քաղաքի Հանրապետական կլինիկական հիվանդանոց տեղափոխված 19-ը տուժածից 16-ը դուրս են գրվել և տեղափոխվել Բեսլան քաղաքի մշակույթի տան ժամանակավոր կացարան, իսկ 3-ը մնացել են հիվանդանոցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more