Ռուս հոգեբանները երեխաների համար առավել վնասակար մուլտֆիլմերի վարկանիշային աղյուսակ են կազմել. հայտնում է Rosbalt.ru-ն:
Վարկանիշային աղյուսակից պարզվել է, որ ամենավնասակար մուլտֆիլմը Маша и Медведь-ն է:
Ըստ փորձագետների՝ մուլտֆիլմի գլխավոր հերոսուհու՝ Մաշայի անկարգություններն ու անհնազանդությունը բացասաբար են ազդում երեխայի վարքագծի վրա: Երեխային կարող է թվալ, որ այդ պահվածքն ընդունելի է:
Ցուցակի երկրորդ տեղում է ամերիկյան Monster High մուլտֆիլմը, որի հերոսները սովորում են հրեշների դպրոցում, չեն հաճախում դպրոց և օգտագործում են ժարգոնային բառապաշար: