Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր` ժամը 11.52-ի սահմաններում, ողբերգական վթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Վթարի արդյունքում շրջվել ու ձորն է գլորվել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին սպասարկող` Lexus մակնիշի ՊՆ 0001 համարանիշով ծառայողական մեքենան: Վթարի հետևանքով մահացել են պայմանագրային զինծառայողներ` լեյտենանտ Արմեն Վեսմիրի Մուսիկյանը (վարորդն է) և անվտանգության աշխատակից` կապիտան Ալեքսան Նվերի Սիմոնյանը։
Հավելենք, որ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում ավելի ուշ գրել էր, որ ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը վթարված մեքենայում չի եղել: