ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայկ Ասլանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով` որոշում եմ.
Հայկ Ասլանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ»: