▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայերի զգալի մասը պատրաստ է ցանկացած պահի վերսկսվող լայնածավալ ռազմական գործողություններին

Վերջին օրերի ռազմական լարվածությունը ցույց տվեց, որ հայության զգալի մասը պատրաստ է ցանկացած պահի վերսկսվող լայնածավալ ռազմական գործողություններին:

Սակայն միաժամանակ մտահոգություն են առաջացնում Հայ ազգի որոշ շերտեր, այն է`

1. Ամեն գնով իրենց որդիներին բանակից ազատող հայրիկները և փեշի տակ մեծացնող ու ողջ կյանքում նրանց վրա դողացող մայրիկները (միայն չասե´ք, «դուք էլ ծնող կդառնաք» կարգի արտահայտություններ):

2. Հայոց բանակում չծառայած այն տղաները, ովքեր զենքի ու կռվի հանդեպ ունեն բնազդային վախեր:

3. Հայոց բանակում ծառայած այն տղաները, ովքեր, ինչ-ինչ պատճառներով, դեպի զինված ուժերը թաքնված և անթաքույց ատելություն են տածում:

4. Որոշ փափկասուն աղջիկներ, ովքեր սարսափահար են լինում պատերազմ բառից և նրա վերսկսման ցանկացած հեռանկարից:

5. Այսպես կոչված «մարդասերներ» և «պացիֆիստներ», ովքեր փորձում են հիմնավորել իրենց գաղափարները`«մարդու իրավունքների» և «ժողովուրդների համերաշխության» դիրքերից…

Այս ամենը նկատի ունենալով անհրաժեշտ է, որ մենք մեկընդմիշտ հասկանանք`

1. Հայաստանը գտնվում է այնպիսի տարածաշրջանում և ունի այնպիսի ռազմավարական դիրք, որ մշտապես հայտնվել և հայտնվելու է բազմապիսի թշնամիների հետաքրքրությունների շրջանակում:

2. Հայաստանը արդեն 27 տարի գտնվում է պատերազմական դրության մեջ. չնայած 1994թ.-ին կնքած զինադադարին և լայնածավալ ռազմական գործողությունների ավարտին, մինչ օրս, այս կամ այն չափով, շարունակվում են Հայերի բախումները թշնամու հետ: 

3. Այս պայմաններում, Հայ Ազգը և Հայոց Պետությունը իր գոյությունը և հետագա զարգացումը (այդ թվում` օտարի ձեռքերում մնացած մեր հայրենիքի ազատագրման նպատակով) կարող է իրականացնել միայն որպես ռազմականացված (միլիտարիստական) մի ամբողջություն, որտեղ յուրաքանչյուր Հայ հասկանում է, ինչպես Հայոց Բանակի մեծագույն դերը մեր երկրի սահմանների պաշտպանության գործում, այնպես էլ` իր, կոնկրետ պարտականությունները` այդ պաշտպանության ապահովման համար:

Լևոն Ստեփանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more