▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կալանավորվել է ՊԵԿ–ի գլխավոր հարկային տեսուչը. կաշառքի գործով անցնում են ևս 2 աշխատակիցներ

Կալանավորվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության գլխավոր հարկային տեսուչը։ Նա և ևս 2 հարկային տեսուչներ մեղադրվում են կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։ Այս մասին հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

Նշվում է, որ գլխավոր հարկային տեսուչը, պարզելով, որ բետոնի արտադրամասում աշխատում են չգրանցված աշխատողներ, գումար է վերցրել տնտեսվարողից՝ իրավախախտումը չարձանագրելու և անօրինական համագործակցությունը չարգելելու համար։

«Այնուհետև նույն պաշտոնատար անձը, գործելով խմբի կազմում, ստուգմանը ներգրավված 2 այլ հարկային տեսուչների հետ կազմել և շրջանառության մեջ են դրել ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթուղթ, որում նշված ԱՁ-ում առնվազն 6 անձի աշխատող հանդիսանալու փաստը չի արձանագրվել: Արդյունքում օրենքով սահմանված կարգով չեն կազմվել ընդհանուր 1․500․000 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության ենթարկելու ակտեր, չեն նշանակվել նույնչափ տուգանքներ, որի հետևանքով պետությանը պատճառվել է էական գույքային վնաս՝ չարձանագրված տուգանքի տեսքով»,– ասված է հայտարարությունում։

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ տեսուչներին մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալու, ծառայողական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Գլխավոր հարկային տեսուչի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Կադաստրի կոմիտեի պաշտոնյան կաշառք է ստացել ինքնակամ շինություններ գրանցելու համար

Մեղադրանք է ներկայացվել նաև պաշտոնատար անձանց կաշառք տված տնտեսվարողին: Քրեական նախաքննությունն ավարտվել է:

Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more