▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են երկու երկրների միավորված զորախմբի համաձայնագիրը

Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմական գերատեսչությունները նոյեմբերի 30-ին ստորագրել են երկու երկրների միավորված զորախմբի մասին համաձայնագիրը:

Փաստաթուղթն ստորագրել են Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւ ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն:

Ավելի վաղ՝ նոյեմբերի 14-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն Էր տվել եւ հանձնարարել Էր Հայաստանի հետ ստորագրել հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում երկու երկրների միավորված զորախմբի մասին համաձայնագրի նախագիծը, որը «համարժեք հակազդում կապահովի զինված հարձակմանը, ինչպես նաեւ կողմերի անվտանգության մյուս մարտահրավերներին ու սպառնալիքներին»:

Ինչպես նշել Է Վիգեն Սարգսյանը զորախումբը կներառի Հայաստանի տարածքում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը եւ Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more