▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի քաղաքացուն սպանած Ռուսաստանի չեմպիոնը ազգայնական սկինխեդներից էր

Ռուսական «ՍուպերՕմսկ» լրատվական գործակալության հաղորդմամբ, Ռուսաստանի խառը մարզաձևերի ըմբշամարտի չեմպիոն, 22-ամյա Նիկիտա Ֆեդոնենկոն երեկ ձերբակալվել է իրավապահների կողմից: 

Նա մեղադրվում է ոչ դիտավորյալ սպանության մեջ: Օմսկում վիճաբանության ժամանակ Ֆեդոնենկոն ծեծելով սպանել է Հայաստանի քաղաքացի, 32-ամյա Վահե Զալիբեկյանին: Խուզարկության ժամանակ Ֆեդոնենկոյի բնակարանից առևանգել են մի քանի իրեր, որոնք վկայում են, որ ըմբիշը եղել է ազգայնական սկինխեդների խմբի անդամ: 

Արդյոք ազգային հողի վրա՞ է եղել ապանությունը, թե այլ պատճառներ են եղել` կպարզի քննությունը: Տեղի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Լարիսա Բոլդինովայի հաղորդմամբ, հարուցվել է քրեական գործ 111 հոդվածի 4-րդ մասով (կյանքի համար ծանր վնասվածք, սպանության ավարտով):

Աղբյուրը՝ nyut.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more