Հաշմանդամների միջազգային օրվա առիթով Երևանի քաղաքապետարանի
և Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության համագործակցությամբ
«Գրանդ սպորտ» մարզաառողջարանական համալիրում կազմակերպվել էր
բասկետբոլի մրցաշար: Նպատակը սպորտը որպես հաշմանդամություն
ունեցող անձանց լավ մարզավիճակ ապահովելու և պարալիմպիական
մարզաձևերը զարգացնելու միջոց ներկայացնելն էր: Միության շահառուների
միջև անցկացվող այս մրցաշարի մասնակիցները պարգևատրվել են
դիպլոմներով և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նվերներով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն