▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը մասնակցում է Իզմիրի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնին

Թուրքիայի Իզմիր քաղաքում նոյեմբերի 1-ից 6-ը կանցկացվի կարճամետրաժ ֆիլմերի 17-րդ միջազգային փառատոնը: Թուրքական «Hurriyet» թերթի կայքի տեղեկացմամբ փառատոնին մասնակցելու է նաև Հայաստանը: Փառատոնի «Ոսկե կատու» մրցանակները բաշխվում են անիմացիոն, վավերագրական, փորձարարական և գեղարվեստական անվանակարգերում: Ժյուրիի կազմում ընդգրկված են դերասան Իրեմ Ալթուղը, օպերատորՈւղուր Իչբեքը, ակադեմիկոս Նիկոլա Վուկջեվիչը և պրոդյուսեր Յոնցա Էրթյուրքը: Ժյուրիի նախագահն է ռեժիսոր Էրդոն Քըրալը: Իզմիրի կինոփառատոնի մրցութային ծրագրում ընդգրկվել է 400 կարճամետրաժ ֆիլմ 78 երկրից, այդ թվում Իրանից, Գերմանիայից, Հայաստանից, Իտալիայից, Կուբայից, Աֆղանստանից, Ճապոնիայից, Հունաստանից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, ԵՄՆ-ից, Եգիպտոսից, Չինաստանից, Իրաքից:

Աղբյուր` Ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more