▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է 5-րդ տաղավար տոնը` Խաչվերացը

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր տոնում է Սուրբ խաչի տոնը` Խաչվերացը, որը եկեղեցու վերջին` հինգերորդ տաղավար տոնն է։ Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին:

 


Հայ եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը։

Ինչպես հնում, այնպես էլ այսօր տոնի հաջորդ օրը համարվում է մեռելոց: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է սուրբ պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:


Ինչպես հնում, այնպես էլ այսօր տոնի հաջորդ օրը համարվում է մեռելոց: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է սուրբ պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:

 

Արարատյան հայրապետական թեմի կայքը նշում է. 614թ. Պարսկաստանի Խոսրով թագավորը հարձակվում է Երուսաղեմի վրա, ավերում այն: Որպես անարգանք քրիստոնյաներին` Սուրբ Հարության տաճարից Պարսկաստան է տարվում նաև Տիրոջ խաչափայտը, որը գերության մեջ է մնում 14 տարի: 628 թ. Բյուզանդիայի Հերակլ կայսրը մեծ բանակով հարձակվում է պարսիկների վրա, ազատագրում Ս. Խաչը և այն վերադարձնում նախկին վայրը: Հայ ժողովուրդն անմասն չէ խաչի ազատագրման գործից:

 

Կայսրին ռազմական օժանդակություն է ցույց տվել նաև հունական մասի հայոց զորքը` Մժեժ Գնունու գլխավորությամբ: Իսկ հետագայում խաչը բաժանվում է մասերի, և ներկայումս մի կտոր էլ սուրբ խաչից գտնվում է Էջմիածնում:

 

Խաչը գերությունից վերադարձնելու ճանապարհին զորքը խաչը բարձր պահելով անցել է նաև Հայաստանի վրայով: Եթե նախկինում խաչը համարվել է չարչարանքի գործիք, ապա Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո այն բոլոր քրիստոնյաների համար դարձել է փրկության միջոց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more