▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հատուկ պահպանվող տարածքում փորձել է խմելու ջուր թունավորել. 68-ամյա Միխաիլ Լեդյաևը ձերբակալվել է

Հունիսի 24-ին ոստիկանության ծառայողների ճիշտ, օպերատիվ և գրագետ գործողությունների արդյունքում արտակարգ դեպք է կանխվել հանրապետությունում։ Ժամը 09։20-ի սահմանում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կենտրոնական պահպանության բաժնի 40-ամյա ծառայողը «Աբովյան Վերին Պուրակ ՕԿՋ»-ում ծառայություն իրականացնելու ժամանակ նկատել է, որ նշված հատուկ պահպանվող տարածք է մուտք գործել մի քաղաքացի:

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ ոստիկանության ծառայակիցն իր գործընկերոջ հետ մոտեցել է նրան և հորդորել, որպեսզի նա դուրս գա հատուկ պահպանվող տարածքից, սակայն այդ քաղաքացին ոչ միայն հրաժարվել է կատարել ոստիկանների օրինական պահանջը, այլև ձեռքին եղած մետաղյա իրով հարվածել է ոստիկանության ծառայող Նորայր Գ․-ին։ Այնուհետև ահազանգով ժամանած ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողներն այդ քաղաքացուն, ով հատուկ պահպանվող տարածքում հայտնել է, որ ինքը գտնվում է այդ վայրում, որպեսզի ջուրը թունավորի, բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին։

Այդ քաղաքացին 68-ամյա Միխաիլ Լեդյաևն է։ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ և այդ գործի շրջանակում Մ. Լեդյաևը ձերբակալվել է։ 

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more