▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրապետությունում տարածված են ջրծաղիկն ու քութեշը

«Այս պահին գրիպի հարուցիչ Հայաստանում չկա: Կա սուր շնչառական գրիպանման հիվանդություն, որն ուղեկցվում է ջերմությամբ, հարբուխով»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը՝ հորդորելով.

«Եթե հիվանդ եք, ունեք ջերմություն, ապա դպրոց, համալսարան կամ աշխատանքի մի գնացեք: Իսկ, եթե ստիպված եք, ապա անպայման դիմակ կրեք, քանի որ վիրուսը 120 սմ հեռավորությունից կարող է անցնել: Ի, դեպ այն պետք է փոխել 8 ժամը մեկ»:

Անդրադառնալով այս շրջանում բնակչության կողմից սխտորի օգտագործմանը՝ ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստը նկատեց.

«Դրա կուլտուրան այնքան արմատացած է մեր ազգաբնակչության մեջ, որ մարդիկ գնում են խաշ ուտելու, անունն էլ դնում են գրիպից պաշտպանվել:

Ամեն դեպքում, սխտոր օգտագործելուց  վնաս  չկա»:

Արա Ասոյանի հաղորդմամբ՝ այս շրջանում օդակաթիլային հիվանդություններից Հանրապետությունում տարածված են նաև ջրծաղիկն ու քութեշը, բայց դրանք նույնպես անհանգստացնող չեն:

Անի Կարապետյան



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more