▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրապետության մի շարք մարզերում ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 1-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու եւ Շիրակի մարզերում տեղում է ձյուն:

Գորիսի եւ Կապանի տարածաշրջաններում խիտ մառախուղ է,  տեսանելիությունը՝ 70 մ:

ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները, կատարվում են մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ միջպետական եւ  հանրապետական  նշանակության  բոլոր ավտոճանապարհները բաց են:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ տեղեկացնում է, որ դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները:

Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին եւ Դիլիջանի ոլորաններում առկա է մերկասառույց:

Կոտայքի մարզի «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում եւ Հրազդան, Չարենցավան քաղաքներում, Շիրակի մարզում, Լոռու մարզում, Գեղարքունիքի մարզում՝ Թալինի, Ապարանի, Արագածի տարծաշրջաններում, տեղում է ձյուն:

Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում եւ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում առկա է մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more