▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրապետության 5 մարզերում այս պահին ձյուն է տեղում

Հայաստանի ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 25-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Գեղարքունիքի մարզի Սեւան, Կոտայքի մարզի Հրազդան, Լոռու մարզի Ստեփանավան եւ Սպիտակ քաղաքներում տեղում է ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more