▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանցագործ աշխարհում հայտնի Քանաքեռցի Տույն իր շքախմբով «հյուրընկալվեց» ոստիկանությունում

shamshyan.com-ը գրում է.  Հանցագործ աշխարհում հայտնի Քանաքեռցի Տույ մականվամբ Արթուր Ղազարյանը իր շքախմբով կրկին հայտնվել է ոստիկանության ուշադրության կենտրոնում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հունվարի 9-ին, կեսօրին Տույը և նրան ուղեկցող 3 ավտոմեքենաներ, որոնք եղել են BMW մակնիշի՝ խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները՝ հայտնվել են ոստիկանության ուշադրության կենտրոնում: Հաշված րոպեների ընթացքում Տույը իր թիկնապահներով հյուրընկալվել են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում: ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է, որ ոչ ոք արտոնյալ չէ և չպետք է փորձեն մի քանի ավտոմեքենաներով ճանապարհային երթևեկության կանոնները խախտելով՝ թրև գան հանրապետությունում, հակառակ դեպքում՝ անկախ օրինախախտի զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, իր շրջապատում հայտնի լինելուց, միևնույն է՝ հայտնվելու են համապատասխան վայրում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Քանաքեռցի Տույը եղել է BMW 7-րդ դասի ավտոմեքենայով, իսկ ուղեկցողները եղել են BMW X5 և BMW X6 ավտոմեքենաներով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more