Սիրիահայերի Գանձասար կայքը գրում է, որ երկուշաբթի, 2016-ի դեկտեմբերի 12-ին, սիրիական պետական պաշտոնական աղբյուրները հաստատել են, որ Հալեպ քաղաքն ամբողջական ազատագրվել է։
«Ժողովուրդը ցնծութեամբ կը տօնէ բազմաչարչար Հալէպի ազատագրումը։ Հալէպի յաղթանակը։ Հալէպի եւ ողջ Սուրիոյ համար պատմական օր է այսօր։ Յարգա՜նք բոլոր նահատակներուն։ Պատիւ սուրիական բանակին ու Հալէպի տոկացող ժողովուրդին»,-գրում է Գանձասարը։