▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակառակորդը խախտել է հրադադարը Երասխի և Կութ գյուղի հատվածում՝ կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ․ՊՆ

Ադրբեջանական զինված ուժերը օգոստոսի 2-ին, ժամը 11։20-ից 12։00, խախտել են հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի, իսկ ժամը 14։30-ից՝ Կութ գյուղի հատվածում՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների հակազդող գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more