▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյուղերում հովիվների պակաս կա, արտերկրից են բերում․․․Քերոբյան

«Գյուղերում նույնիսկ հովիվների պակաս կա ու ստիպված գնում են՝ տարբեր երկրներից հովիվ են բերում»,- Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը՝ նշելով, որ ՀՀ-ում կան բազմաթիվ աշխատատեղեր ու «խոպան» գնալու անհրաժեշտություն չկա:

http://asekose.am/filemanager/uploads/2020/11/week-4/vahan_qerobyan.jpg

«Ո՞վ է ձեզ դիմել հովիվ փնտրելու համար... աշխատեք լրջացնել մեր զրույցը.... Ուզում եք ասել՝ ՀՀ-ում մինիստրներ են բոլորը, հովվին արտասահմանից են բերո՞ւմ»,- հարցրեց լրագրողը:

«Խնդրում եմ՝ կոռեկտության սահմաններում մնալ ու չիջնել փողոցային մակարդակի... Ձեզ դաստիարակե՞լ են, թե՞ չէ»,- արձագանքեց Վահան Քերոբյանը: «Սևանում, օրինակ, կա մի շատ լավ տոհմային ոչխարաբուծարան ու իրենք հովիվ են փնտրում՝ ամիսը 200 հազար դրամով և ուրիշ երկրներից են փորձում գտնել: Կարող եմ օրինակ բերել Սպիտակից»,- շարունակեց նախարարի պաշտոնակատարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հավելենք, որ Վահան Քերոբյանն անդրադարձել է իր երեկվա իր գրառմանը՝ նշելով.  «Կատակով եմ ասել. փորձել եմ ընդգծել այն, որ ՀՀ-ում կան բազմաթիվ աշխատատեղեր ու էն մարդիկ, ովքեր իրենց բախտը դրսում են փորձում, էստեղ կկարողանան լավ աշխատատեղեր գտնել»:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more