Armtimes.com-ը գրում է. Դեկտեմբերի 11-ին` կիրակի օրը, Գյումրու Վարդանանց հրապարակում մահացած քաղաքացին Գագիկ Ծառուկյանի վաղեմի մտերիմն է եղել: Այս մասին կայքի հետ զրույցում ասացին հանգուցյալի հարեւանները:
Մահացածը Գյումրի քաղաքի բնակիչ, 59-ամյա Ներսես Մելքոնյանն է: Նա եւ Գագիկ Ծառուկյանը 1975-77 թվականներին ծառայել են խորհրդային բանակում, որտեղ ծանոթացել են եւ մտերմացել: Հարեւանների տեղեկություններով` կապը Ներսես Մելքոնյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ շարունակական է եղել, հաճախակի են հանդիպել:
«Գագիկ Ծառուկյանի հետ շատ մոտ են եղել, իրար հետ են բանակում ծառայել: Գնալ-գալը միշտ էլ եղել է, բայց հպարտ մարդ է եղել, Ծառուկյանից ոչ մի բան չի ուզել, չի վերցրել: Էդ օրն էլ գնացել էր, որ ընկերոջը տեսնի, ձեռքը սեղմի, հարցնի` ինչ կա-չկա»,- կայքի հետ զրույցում ասաց Ներսես Մելքոնյանի եղբայրը:
Ներսես Մելքոնյանը բնակվում էր Գյումրի քաղաքի Կազաչի պոստ կոչվող թաղամասում: Հանգուցյալն ունի երկու երեխա` տղա եւ աղջիկ: Ապրում են սոցիալական ծանր պայմաններում, թեեւ չունեն անօթեւանի կարգավիճակ:
Գագիկ Ծառուկյանը եւս ցավակցել էր Մելքոնյանների ընտանիքին`ծաղկեպսակ ուղղարկելով:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում