▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գողանում են ու ամաչում, ամաչում են ու գողանում…

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սա ասվում է որպես չգողանալու երաշխիք: Հիանալի է, չէ՞: Բա մինչև հիմա գողացողն ի՞նչ էր: Հա, հանցագործ էր, շան տղա չէր: Հիմա արդեն հանցագործ չի լինի, շանտղություն կլինի: Այս գումարման ԱԺ գոհարներին դեռ շատ կկարոտենք: Այս նույն նիստին էլ պարզվեց, որ բանակից գողացված մթերքը «գողացված» չի եղել, ինչ որ մի ռոմանտիկ կոլեկցիայի համար վերցրել է:

Չե՞ք հավատում՝ դատարանին հարցրեք: Բանակի հանցագործ ռոմանտիկնե՞րը, թե՞ ռոմանտիկ հանցագործները ամեն առավոտ արթնանում են և ամաչում երեկվա արածի համար, և այսպես՝ ամեն օր:

Գողանում են ու ամաչում, ամաչում են ու գողանում… Բայց այս հազար դրամների դեպքում… ո՛չ, ո՛չ, ո՛չ… դա շանտղություն կլինի: Այստեղ արդեն ամաչել չկա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more